Է. Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ նախաձեռնությունները

Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։

Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձևաչափով Հայաստանի և Դանիայի միջև կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին:

Հանդիպման օրակարգում էին տարբեր բնագավառներում հայ-դանիական փոխգործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հիմնախնդիրներ:

 


Այս թեմայով