Էքստրասենս կնոջ սպանության գործը բացահայտվել է. ովքե՞ր են Անիի սպանության մեջ կասկածվողները

defaultՀայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործը բացահայտվել է:NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվում է երկու հոգի՝ մոտ 20 տարեկան մի երիտասարդ եւ մի աղջիկ:

Աղջիկը, ում անունը Աննա է եւ երեկ բերման է ենթարկվել, չի ճանաչել Անիին: Նա գումարի համար համագործակցել է երիտասարդի հետ եւ մասնակցել ոճրագործությանը:

Անին ճանաչել է բերման ենթարկված մյուս անձին: Երիտասարդը, ում անունը Մուշեղ է, եղել է Անիի հաճախորդներից, դրանից բացի՝ առօրյայում եւս շփում ունեցել են:

Նրանք ներխուժել էին Անիի բնակարան՝ փող գտնելու ակնկալիքով, ու այդպես էլ արել են, վերցրել են գումարը, տարել, հասցրել են անգամ ծախսել, սակայն դեռ չեն բացահայտում, թե ինչքան գումար են վերցրել:

Մուշեղը ինչ-որ ժամանակ Հայաստանում չի եղել, վերջերս է վերադարձել արտերկրից, ակտիվ երիտասարդ է, ընկերների հետ համատեղ ինչ-որ ստուդիա ունեն:

Իսկ թե ինչպես կարող էին զուտ ավազակային հարձակման համար էքստրասենսի տուն ներխուժողները նման դաժան կերպով նրան սպանել, իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ առաջին հարվածը եղել է գլխին, ու երբ արդեն կինը մահանում էր, երիտասարդները վախեցել են, աղջիկը փախել է, իջել շենքի բակ, իսկ տղան, կորցնելով իրեն, դանակի 58 հարված է հասցրել նրան:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 1,032 անգամ
 


Այս թեմայով