Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողի բացահայտումները կալանավայրից

Անի-ՄաջնունյանԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեոյանը երեկ զանգահարել է «Հրապարակի» խմբագրություն և մի շարք բացահայտումներ արել։ Ներկայացնում ենք զրույցը հատվածաբար: Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա ահամարում:

«-  Դեպքի օրն ինչպե՞ս և ինչու այցելեցիք Անի Մաջնունյանի տուն։
—  Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին։ Այդ օրը բացառություն չէր, Աննան (գործով միակ վկան) խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետև եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ
տամ տանտիրոջը։ Նա Էլ ասաց, որ որպես բախտագուշակ, Էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ։

— Իսկ ի՞նչ եղավ այնտեղ։
— Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12–ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետև Անիին մեկ շաբաթ– 10 օր չի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց։ Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր։ Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարևոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում։
—  Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք։
—   Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին։ Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաև Անիի դեպքում։

—  Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ։

—  Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետև Անին մահացած է, ես
իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ։

—  Նաև տեղեկություններ կային Ձեզ մոտ անձի երկվության մասին։ Դուք քանի՞ տարեկան եք։
—  Ես շատ մեծ եմ, հասցրել եմ մի քանի անգամ ամուսնանալ, բաժանվել և երեխաներ ունենալ։
— Նախաքննական մարմինն ասել էր՝ 20-ամյա, ֆեյսբուքյան Ձեր էջում այլ տարիք էր նշված, որն է ճիշտը։

— Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտարարել։
— Տարիքը նախաքննական գաղտնի՞ք է, ինչի՞ չեք ցանկանում ասել։
— Երբ այս ամենը կավարտվի, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա, թե ում մասին է խոսում՝ Մխիթար Մոս-Մուշեոյանի, ով հիմնադրել է «Յանուս» արտիստական և «Մոս» պատանեկան թատրոնը։

 

ՀԳ. Ի դեպ, մեր տեղեկություններով, Մխիթար Մուշեղյանն այժմ գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում, որտեղ անցնում է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն»,–գրում է թերթը։

Դիտվել է 124 անգամ
 


Այս թեմայով