Էքստրասենսի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Անի-ՄաջնունյանԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է և գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել էր 2015թ. օգոստոսի 5-ին: Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։

Սպանության գործի շրջանակներում 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով : Նա կալանավորված է:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով