Էրեբունում լարված իրավիճակ է

b0876c0023f3b6b150dd28fec52f18cc_w670_h445_scԷրեբունու ոստիկանության հարակից տարածքում լարված իրավիճակ է: Այստեղ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են մոտենալ շենքին, ոստիկանության աշխատակիցները ամենաակտիվներին բերման են ենթարկում:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Դիտվել է 562 անգամ
 


Այս թեմայով