«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ — ծրագիր, օր առաջին

sportiyev-yeritasardutyan-harcer-naxarar-nshanakvec-hrachyarostomyan-naxagah-sargsyan-hramanagir«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում արդեն երրորդ տարին մեկնարկած սոցիալական բաղադրիչ-ծրագրի առաջին նվերները մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում  բաշխվել են ծրագրում ներառված ընտանիքներին: Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու-ընտանիքներին ծրագրի պատասխանատուները փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկները և կենցաղային համապատասխան տեխնիկա: Ծրագրում ներառված ընտանիքների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել անակնկալի համար և նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սկիզբ առած այս գաղափարն իսկապես շատ ողջունելի է` հատկապես մայրաքաղաքի մոտալուտ տարեդարձի նախաշեմին: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մեկնարկած ծրագիրը կշարունակվի 10 օր: Այդ ընթացքում մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական ամենատարբեր խմբերում ներառված ընտանիքներ կարժանանան հատուկ ուշադրության ու երևանյան ջերմության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 144 անգամ
 


Այս թեմայով