«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր

unnamed«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագրի 7-րդ օրը: Նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Օրվա ընթացքում  նվերներ են բաժանվել 281 ընտանիքների: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 3 օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Այս թեմայով