«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 4-րդ

9eec055b5fea22364d0321a7d7d7ff10c288c7b9«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 4-րդ օրն է մեկնարկել: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում այցելում են 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ, որոնց նախապես կատարված ուսումնասիրության հիման վրա տրամադրվում են անհրաժեշտ նվերներ: Այսօր նման ընտանիքների թիվը 281-ն է:

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 7 օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 215 անգամ
 


Այս թեմայով