Էրդողանն ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով է հրավիրում Երուսաղեմի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ԻՀԿ) առաջնորդների գագաթաժողով:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ արտահերթ հավաքի թեման լինելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին սպասվող հայտարարությունը:

Քալընը տեղեկացրել է, որ ԻՀԿ գագաթաժողով հրավիրելու հարցով արդեն հեռախոսազրույց է ունեցալ Մալայզայի, Իրանի, Կատարի, Ինդոնեզիայի ղեկավարների հետ և շարունակում է կապ հաստատել ԻՀԿ անդամ այլ երկրների առաջնորդների հետ:

«Երուսաղեմը պատմական, կրոնական և իրավական հիմքերով չի կարող հայտարարվել Իսրայելի մայրաքաղաք: Դա հակասում է միջազգային նորմերին: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը ՄԱԿ-ի որոշմանը հակասող կոպիտ սխալ կլինի: ՄԱԿ-ը որևէ որոշմամբ չի ընդունել Երուսաղեմի անեքսիան կամ օկուպացումը (Իսրայելի կողմից-EH.)» ասել է Քալընը՝ ավելացնելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Իսրայելի այդօրինակ քաղաքականությունը:

 


Այս թեմայով