Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

Սիրիայի ապագային սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է Եփրատ գետից արևելք ընկած տարածքից, որը վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այդ շրջաններն անվանելով «ահաբեկչական ճահիճ, որն ընդլայնվում է Անկարայի դաշնակիցների օգնությամբ»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին:

Ըստ նրա՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմից ոչ մի երկիր այնքան չի տուժել, որքան Թուրքիան:

Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ այցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հավանականությունը:

«Եթե ամերիկյան կողմը հանդես գա նման առաջարկով, ապա մենք այն կդիտարկենք: Ներկայում նման նախաձեռնություն չի եղել»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

Այս թեմայով