Էրդողանի որդին ցուցմունք է տվել

194278Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը «Մեծ կաշառք» գործի շրջանակներում Ստամբուլի գլխավոր դատախազությունում ցուցմունք է տվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության 2-րդ փուլի ժամանակ որոշում էր կայացվել դատախազություն հրավիրել Թուրքիայի վարչապետի որդուն՝ Բիլալ Էրդողանին, սակայն գործը հետաքննող դատախազների հեռացումից հետո գործերի ընթացքը փոխվել էր։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ փետրվարի 5-ին Բիլալ Էրդողանը գնացել է Ստամբուլի գլխավոր դատախազություն եւ «Մեծ կաշառք» գործի հետ կապված ցուցմունք տվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ կաշառքի» 2-րդ փուլում Թուրքիայի վարչապետի որդու նկատմամբ եղել է ձերբակալման որոշում, սակայն դատախազներին աշխատանքից հեռացնելուց հետո նոր դատախազները չեղյալ են համարել այդ որոշումը։

 


Այս թեմայով