Էրդողանի դեմ մահափորձ է իրականացվել

erdogan-008Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել. տեղեկացնում է Todays Zaman-ը: Ըստ կայքի՝ դրանցից մեկը պայթել է ավտոշարասյան անցնելուց կես ժամ, իսկ մյուսը՝ 15 րոպե առաջ: Հայտնաբերվել են ևս երկու չպայթած սարքեր: Հետաքննություն է սկսվել: Սակայն Էրդողանի մամուլի ծառայությունը չի հաստատում այդ տեղեկությունները: Տարածված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է.«Մենք նախագահի երթուղու ճանապարհին որևէ պայթյունի մասին տեղեկություն չունենք: Մենք չենք կարող մեկնաբանել այս կապակցությամբ թերթերի հրապարակումները»:

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով