Էրդողանին իր թափած արյան մեջ ենք խեղդելու. համշենահայեր

hopa-tahir-elci-icin-sokaktaydi-92622-5Դիարբեքիրի Սուրի շրջանում մամուլի ասուլիսից հետո լրագրողների աչքի առաջ Դիարբեքիրի փաստաբանների միության քուրդ նախագահ Թահիր Էլչիի սպանությունը դատապարտել են Հոպայում (Խոպա)։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Հոպայում հավաքված հարյուրավոր քաղաքացիները ի նշան Թահիր Էլչիի սպանության դեմ բողոքի, երթ են իրականացրել՝ պահելով տարբեր կարգախոսներով պաստառներով։ Գլխավոր պաստառի վրա գրված է եղել․ «Պալատին (Էրդողանին անվանելու տարբերակ) իր թափած արյան մեջ ենք խեղդելու»։

Խմբի անունից ելույթ է ունեցել Քամիլ Ուսթաբաշը՝ շեշտելով, թե իրենք չեն վախենում Էրդողանի ստեղծած ֆաշիստական մթնոլորտից ու ճնշումներից։

Նշենք, որ Հոպան Թուրքիայի միակ բնակավայրն է եղել, որտեղ Էրդողանը չի կարողացել քարոզարշավ իրականացնի, քանի որ քաղաքացիները նրան քարկոծել ու վռնդել են։

Հոպայի բնակչության գերակշիռ մասը, այդ թվում քաղաքապետը, համշենահայեր են, ովքեր խոսում են հայերենի բարբառ համարվող համշենահայերենով։

Դիտվել է 277 անգամ
 


Այս թեմայով