Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպելու Պուտինի հետ

middle_1448881412_9617388Թուրքիայի նախագահ Թաիփ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ցանականում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կապված ռուսական Սու-34 ինքնաթիռի միջադեպի հետ: Այս մասին հաղորդում է RT գործակալությունը:

«Երեկ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Նման անպատասխանատու քայլերում մենք տեսնում ենք ճգնաժամի լարում, նրանք ձեռնտու չեն ոչ Ռուսաստանին, ոչ ՌԴ-ՆԱՏՈ հարաբեռրություններին, ոճ տարածաշրջանին և գլոբալ աշխարհին, նրանք միայն վնաս են հասցնում: Երեկ այս նկատառումները ներկայացվել են Անկարայում ՌԴ դեսպանին: Ես միաժամանակ խնդրել եմ արտաքին գործերի փոխնախարարին կապնվել ռուսական կողմի հետ և փոխանցել, որ ես անձամբ եմ ուզում խոսել հարգարժան Վլադիմիր Պուտինի հետ: Մեր դեսպանը տեղեկացրել է, որ այդ առաջարկը փոխանցվել է, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել»,-փոխանցում է РИА Новости-ին Թուրքիայի նախագահի խոսքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սու-34 ինքնաթիռը այսօր խախտել է երկրի օդային տարածքը:

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով