Էրդողանը ստորագրեց վիճահարույց օրենքը

Ռեջեփ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը:

Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորներից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, փոխանցում է BBC-ն:

Դիտվել է 317 անգամ
 


Այս թեմայով