Էրդողանը սպառնում է Թուրքիայում փակել Facebook-ը

timthumbԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի հերթական հանրահավաքի ժամանակ սպառնացել է այս անգամ երկրում փակել Facebook-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Իր ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետը նշել է, որ եթե Facebook-ում չդադարեն «անբարոյականությունները», ապա «Թուրքիայի Հանրապետությունը դրա դեմը կառնի»:

Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոցիալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս, վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով