Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին «շարժման մեջ դնել ողջ մուսուլմանական աշխարհը»

Թուրքիան ունի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու լիարժեք իրավունք, եթե ԱՄՆ-ը որոշի ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք։

«Երուսաղեմը կարմիր գիծ է մուսուլմանների համար։ Նման որոշումը ծանր հարված կլինի ողջ մարդկության համար։ Մենք չենք թողնի դա»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև սպառնացել է, որ եթե Վաշինգտոնը ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա առաջիկա 10 օրում Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդները կհավաքվեն Ստամբուլում և «շարժան մեջ կդնեն ողջ մուսուլմանական աշխարհը»։

Սպասվում է, որ այսօր Թրամփը կհայտնի այդ հարցով իր դիրքորոշման մասին։ Երուսաղեմի հարցում չեզոքություն պահպանելու համար օտարերկրյա պետություններն իրենց դեսպանությունները տեղակայել են Թել Ավիվում։ Այդպես է վարվել նաև ԱՄՆ ղեկավարությունը 1995 թվականից։

 


Այս թեմայով