Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ Թանկյան

ԹանկյանԱմերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում:

«Կարծում եմ` Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվեց Ադրբեջանին»,- գրել է նա։

Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին:

«Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:

Գրառմանը կից Թանկյանը ներկայացրել է Էրդողանի հայտարարությունն առ այն, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով