Էրդողանը չի ցանկանում զանգել Պուտինին

rus143937365456Թուրքիայի նախագահ  Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է աշխարահաքաղաքական վերջին զարգացումներին և Սիրիայի խնդրին:

 Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, Էրդողանը նշել է, որ այս փուլում Պուտինի հետ դարձյալ հեռախոսազրույց ունենալն անիմաստ կլինի.«Կուրբան բայրամի նախաշեմին մենք Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպում ունեցանք Պուտինի հետ։ Օդային գործողության մեկնարկից անմիջապես հետո մենք հեռախոսազրույց ունեցանք։ Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, այդ թվում՝ մեր օդային սահմանների խախտումները, դա նրանց կողմից անլրջության դրսևորում է»,-ասել է Էրդողանը։

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով