Էրդողանը որոշել է հեռացնել Դավութօղլուին

43975Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ կայացած հանդիպման արդյունքում Էրդողանը որոշել է վարչապետի եւ կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնել Դավութօղլուին։Ինչպես տեղեկացնում է թուրքական Cumhuriyet-ը, վերջին շրջանում Դավութօղլու-Էրդողան հակասությունները մայիսի 4-ին երկկողմ հանդիպման ընթացքում չեն հաղթահարվել, եւ Էրդողանը որոշել է ազատվել Դավութօղլուից։

Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու։

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով