Էրդողանը զանգել է Haberturk-ի սեփականատիրոջը եւ պահանջել իր ուզած հոդվածը տպել

193460Թուրքիայում Էրդողան-Գյուլեն հակասությունների համատեքստում եւս մեկ հեռախոսային գաղտնալսում է հայտնվել ինտերնետում։

Այս անգամ էլ Թուրքիայի վարչապետը, անհանգստացած լինելով մի լուրի կապակցությամբ, զանգահարել է Haberturk-ի սեփականատիրոջը եւ պահանջել առողջապահության նախարարի հետ հարզացրույց անել եւ այն տեղադրել առաջին էջում։

Կրկին Twitter-ի միջոցով հրապարակված այս գաղտնալսված հեռախոսազրույցը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։  Haberturk պարբերականի մի համարում հրապարակում է եղել, որ 3,5 տարեկան երեխան դեռ 3 կգ է կշռում։ Այս լուրը դուր չի եկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով դա իր դեմ սեւ փիառ է համարել եւ շտապ զանգահարել է Haberturk-ի սեփականատիրոջը՝ Մեհմեդ Սարաչին՝ պահանջելով առողջապահության նախարարի հետ հարցազրույց անել եւ ուղղել «սխալը»։ Մեհմեդ Սարաչը Էրդողանից ներողություն է խնդրել ու խոստացել, որ նման բան այլեւս չի կրկնվի։

Ավելի ուշ արդեն Էրդողանին հայտնել են, որ հիշյալ լուրի հետ կապված աշխատանքից հեռացվել են էջի պատասխանատուն, խմբագիրը եւ թղթակիցը։

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով