Էրդողանը առաջարկել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Էրդողանի կուսակցությունը  40 տոկոս ձայն է ստացել. Քրդական կուսակցությունը՝  13Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական նոր ընտրություններից հետո երկրում ապահովվել է կայունության 4-ամյա շրջան, ուստի պետք է բարեփոխումներ անել, այդ թվում` սահմանադրական:

Էրդողանը այս մասին հայտարարել է նոյեմբերի 10-ին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի մահվան 77-րդ տարելիցի միջոցառմանը: Նա ընդգծել է, որ նոր սահմանադրությունը պետք է լինի առաջինը և ամենաառաջնայինը բարեփոխումների շարքում:

 


Այս թեմայով