«Էս տարի կարող է պատահի ստացվի 100.000 գնացած». Բագրատյանը արտագաղթի մասին

Հրանտ-Բագրատյան112016 թ.-ի պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դիմելով՝ նկատեց, թե արդեն չորրորդ տարին է բյուջեն քննարկելիս անընդհատ նշում են, թե աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ:

Բագրատյանը հաշվարկել է՝ ՀՀԿ-ի  2012-ին խոստացած  7% տնտեսական աճը ՀՀ-ին օդի պես անհրաժեշտ է, քանի որ դրանից սկսած միգրացիան վերանում է: Մինչդեռ, ըստ նրա, միգրացիայի լավագույն թիվը եղել է -3000-ը:  «Էս տարի կարող է պատահի ստացվի 100.000 գնացած, ի վերջո տասնամյակը կփակենք կես միլիոն արտագաղթով»,-ասաց նա:

Անդրադառնալով աշխարհում սպասվող տնտեսական աճի կանխեսումներին` Բագրատյանը թվարկեց. «Աշխարհ՝ 3,8%, ԱՄՆ, հիմնական խաղացողները, ի դեպ, Հայաստանի հիմնական գործընկերները կունենան 3,2% աճ, Իրան՝ 4,4, Թուրքիա՝ ուղիղ 3,5%, Ադրբեջան, Վրաստան՝ երկուսն էլ երեքական, Եվրամիությունը՝ 2,1% և ավելի, մնաց ՌԴ-ն, այնտեղ երեք թիվ կա, բայց բոլոր այդ թվերն ավելի լավն են, քան թե 2015-ինը, ռուսներն էսպես են ասում, եթե նավթի գինը կմնա 45 դոլար, կունենանք 0-0,5%, եթե բարձրանա 55 դոլար`կլինի 1,5%, իսկ իջնի 35 դոլար, ռուսներն ասում են կունենանք անկում -4%»:

Բագրատյանը հարց ուղղեց, թե ՀՀ-ն ինչի հիման վրա է ասում, որ վատանալու է՝ շեշտելով, որ ցանկացած մոդելով հաշվարկման դեպքում էլ տնտեսական աճն անիջականորեն փոխկապակցված է ներդրումների հետ:

«Էհ ներդրում արեք, բա դրա համար է չէ՞ իշխող կուսակցությունը կոչվում իշխող»,-ասաց նա և հավելեց, թե «Խի՞ա վատանում, լավանում ա աշխարհը»:

 

Դիտվել է 163 անգամ
 


Այս թեմայով