«էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»․ Արփինե Հովհաննիսյանը սկանդալի կենտրոնում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ խոսելով Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնեսյանի մասին ասել է․«էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Արփինե Հովհաննիսյանը այս խոսքը ասելիս կարծել է, թե իրեն լսում են միայն իր  ՀՅԴ-ական և ՀՀԿ-ական գործընկերները, սակայն պահը ֆիքսվել է նաև տեսախցիկի կողմից։

Արփինե Հովհաննիսյանի վիրավորական արտահայության մասին Դանիել Իոնեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արփինե Հովհաննիսյանը, ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ: Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)։

Դանիել Իոանիսյանի գրառման տակ Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կողմից արված հայտարարությունը, գրելով. «Դանիել ջան խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը ( գուցե անհաջող եմ ձեւվակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված , ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք։ Գիտեի, որ ուղիղ եթեր Է»:

Այս թեմայով