Home » ՄԱՄՈՒԼ » Էռնեկյանը մտափոխվել է

Էռնեկյանը մտափոխվել է

eduardo-ernekyan-600x323«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, այնուամենայնիվ, մտադիր է արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների շենքը հյուրանոց դարձնել: Նման մտադրության մասին ավելի վաղ ևս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր:

Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին:

ԱԳՆ-ի առաջին հարկում տեղավորված «Նոյյան Տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է դրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ բարերարը նեղվել է և գործընթացը կանգնեցրել:

Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե Էռնեկյանը խաղաղվել է և մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել: Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաև մինչև օդանավակայան մետրո կառուցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 266 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy