Էջմիածնում ոստիկաններին ճնշում են

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մտել են տուն և բռնություն կիրառել«Որքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան մեծանում են ճնշումները։ Օրեր առաջ Էջմիածնի ոստիկաններն իրենց գոհունակությունն էին հայտնում, թե «այո» քվեարկելու պարտադրանք չկա իրենց վրա։ Սակայն երեկ խոստովանում էին, որ բարեխիղճ մոլորության մեջ են եղել։ «Պարտադրանքը եթե միայն մեր ու մեր ընտանիքների նկատմամբ լիներ, էլի կհասկանայի, բայց պահանջն այլ է. ասում են՝ բացի ձեր ընտանիքի անդամներից, պետք է բերեք նաև հարևան-բարեկամների անձնագրերը՝ մեկառմեկ նշելով այն տեղամասի հասցեն ու համարը, որտեղ քվեարկելու են նրանք»,–պատմեց ոստիկաններից մեկը։ «Ես ընտանիքիս անդամներին կարող եմ համոզել, տեղն եկած դեպքում՝ բացատրել, որ աշխատանքս կկորցնեմ, բայց հարևանիս ո՞նց համոզեմ, որ «Այո» ասի: Հարևանիս շատ պետքն է, թե վերադասս ոնց կվարվի իմ հետ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 286 անգամ
 


Այս թեմայով