Էջմիածնում ոստիկանները ծեծել են ցուցարարներին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում այսօր վերսկսել էին ցույցերը: Այսօր էջմիածնեցիները բողոքի ակցիա էին իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բռնության էին ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանության աշխատակիցները ամեն կերպ փորձում էին բացել ճանապարհը, սակայն ցուցարարները չէին համաձայնում։ Ի վերջո ցուցարարները ինքնակամ բացեցին ճանապարհը՝ խոստանալով, որ երկուշաբթի կվերսկսեն իրենց բողոքի գործողությունները։

 

Այս թեմայով