Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ Կոմիտասի անվան հրապարակում, մեկնարկեց «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքը։

Հանրահավաքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Դիանա Գասպարյանն այս պահին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի 9 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ կլինեն։

Էջմիածնում  քաղաքապետի ընտրությանն առաջադրվել է 12 թեկնածու։

 

Լուսանկարը՝ Tert.am-ի

Այս թեմայով