Էջմիածնի քաղաքապետը հրաժարական տվեց

Էջմիածին քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները: Քիչ առաջ բողոքի ակցիաների կազմակերպիչներից Արտակ Սերգոյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութի միջոցով հայտարարեց, որ Էջմիածնի քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել:

Քիչ առաջ Կարեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է իր հրաժարականի մասին լուրը.«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,-գրում է Կարեն Գրիգորյանը:

Այս թեմայով