Էպոսագետ Վարդան Սեդրակյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Նրա անունից բանտից նամակ է ուղարկվել 1in.am-ի այն մասին, որ «ավիացիայի նախկին պետ Ալիկ Աբրահամյանը եւ նրա որդին՝ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են ֆինանսավորել» իր նախընտրական քարոզարշավը, իսկ հետո փոշմանել, սպառնացել, թե հե՛տ տվեք գումարները: Աբրահամյանը, իհարկե, զառանցանք է համարել այդ նամակը՝ ասելով, թե չի ճանաչում Սեդրակյանին: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետի կինը` Ռուզաննան, վստահեցրեց, որ Աբրահամյաններն իրականում սպառնացել են իր ընտանիքին, ինչի համար ինքը դիմել է ոստիկանություն եւ ԱԱԾ. «Մենք ընտանիքով ներկա ենք եղել անգամ Աբրահամյանի որդու հարսանիքին: Ինչ կա նամակում, իրականություն է: Բոլորը գիտեն, որ նա էր ֆինանսավորում Վարդանին, եւ անձամբ է ինձ ասել, թե մինչեւ Սերժ Սարգսյանը կապեր ունի: Բայց հետո ինձանից էլ 1,5 մլն ԱՄՆ դոլար գումար էր պահանջում»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Դիտվել է 157 անգամ
 


Այս թեմայով