Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. նախարար կդառնա վարչապետի փեսան

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել, բայց դեռևս շարունակում է կատարել իր պարտականությունները՝ նախարարի պաշտոնում։

Ինչպես արդեն հաղորդել էինք, մեր տեղեկությունների համաձայն Աշոտ Մանուկյանի փոխարեն նախարար է  նշանակվելու վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Մեր տեղեկությունների համաձայն այս մասով Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ արդեն համաձայնություն ձեռք բերել է:

 


Այս թեմայով