Էմմա Ծառուկյանը Պատվավոր անդամի վկայագիր է ստացել

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամներն այցելեցին Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին, բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին՝ ծանոթանալով խոշոր ներդրման արդյունքում ստեղծված և նորագույն սարքավորումներով համալրված տարածաշրջանային եզակի կենտրոնի հնարավորություններին ու պացիենտների բուժման նորագույն մեթոդներին։ Այնուհետև Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը՝ հիմք ընդունելով խորհրդի գործադիր մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, հանդիսավոր կերպով ակնաբույժ Էմմա Ծառուկյանին հանձնեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի Պատվավոր անդամի կոչումը հավաստող վկայագիրը։ Էմմա Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է եզակի և նորագույն բժշկական սարքավորումներով համալրված «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը։

 

 

Այս թեմայով