Էմիլ Բուդաղյանն այցելել է ԱԱԾ և հանդիպել իր որդու հետ

Էմիլ Բուդաղյանն այցելել է ԱԱԾ և հանդիպել իր որդու հետՀիմա պատրաստվում եմ գալ Երևան:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, այցելել է ՀՀ ազգային անվանգության ծառայություն և հանդիպել իր որդու հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Էմիլ Բուդաղյանը:

«Որդուս տեսել եմ, ամեն ինչ կարգին է, նորմալ վիճակում էր: Նա ինձ ասաց, որ այս գործի հետ որևէ առնչություն չունի, ես էլ եմ վստահ, որ նա այս ամենի հետ կապ չունի: Հիմա պատրաստվում եմ գալ Երևան՝ որդուս պաշտպան Հայկ Ալումյանի հետ հանդիպելու նպատակով, որպեսզի պարզեմ, թե ինչ կա այս գործով, և ինչ ենք անելու՝ նրա կալանքի հարցը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար»,- հավելեց Բուդաղյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 126 անգամ
 


Այս թեմայով