Էլինար Վարդանյանը կհեռացվի ԲՀԿ-ից

Stepan-Margaryan-Elinar-VardanyanԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք, որ ԲՀԿ քաղխորհուրդը դիմել է կուսակցության այն սկզբնական կազմակերպությանը, որին անդամակցում է Էլինար Վարդանյանը, որպեսզի վերջինս քննարկի կուսակցությունում Էլինար Վարդանյանի մնալու նպատակահարմարության հարցը:

ԲՀԿ կանոնադրությամբ՝ քաղխորհուրդը կուսակցության անդամին կարող է հեռացնել միայն սկզբնական կազմակերպության համապատասխան դիմումի հիման վրա:

Հիշեցնենք, որ Էլինար Վարդանյանը, լինելով ԲՀԿ անդամ, չէր ենթարկվել կուսակցության որոշմանը և չէր մասնակցել Սահմանադրության նախագծի ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությանը: Չնայած այս որոշմանը՝ ԲՀԿ-ում դեռ հույս ունեն, որ Էլինար Վարդանյանը ինքը կամավոր դիմում կգրի և դուրս կգա կուսակցությունից: Բայց այդ հույսերն անիմաստ են, քանի որ Էլինար Վարդանյանը ցանկանում է հանդես գալ որպես քաղհալածյալ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նրան հեռացնեն կուսակցությունից:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մի շարք փոփոխություններ է կատարել նաև միջազգային խորհրդարանական պատվիրակություններում ԲՀԿ խմբակցության անդամների մասնակցության մասով. Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը հետ են կանչվել այդ պատվիրակություններից: Պարիտետը պահպանելու համար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային վեհաժողովի՝ Հայաստանի պատվիրակությունում իր անդամությունից:

Մանրամասներն՝ այստեղ:

 

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով