Home » սլայդ » Էլէներգիայի թանկացումը հիմնավորված է, պնդում է աուդիտ անցկացրած ընկերությունը

Էլէներգիայի թանկացումը հիմնավորված է, պնդում է աուդիտ անցկացրած ընկերությունը

հէցՀայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը հիմնավորված է: Նման եզրակացության է եկել «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ՀԷՑ֊ում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը ուսումնասիրելուց հետո։

«ԴԵԼՈՅԹ»֊ը նշում է, որ սակագնի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ ՀԷՑ֊ն արտադրողներից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան։

«Արտադրողների ծախսերի ավելացման 80%-ը պայմանավորված է եղել դրամի 25% արժեզրկմամբ և գազի գնի աճով (+14% 2013 թ.-ին): Մնացած 20%-ը պայմանավորված է հզորությունների անհրաժեշտ արդիականացմամբ և ընթացիկ վերանորոգումներով, որոնց արժեքը վերջին երեք տարիների ընթացում աճել է մեկ երրորդի չափով», ֊ նշված է ընկերության 1-ին փուլի հաշվետվության մեջ, որը ներկայացված է Հանձնաժողովի կայքում:

Այլ պատճառներից են ընկերության կողմից էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսումային ծավալների գնահատման ժամանակ արված սխալները և այն փաստը, որ 88 օրով ավելի տևած ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի նորոգումը և կայանի չպլանավորված կանգը ստիպել են ընկերությանը էներգիայի ծավալի պակասորդը լրացնել Հրազդան ՋԷԿ-ի թանկ էներգիայով: Ըստ աուդիտորի՝ դրա հետևանքով ՀԷՑ֊ը ֆինանսական միջոցներ է կորցրել։

Ամբողջական հաշվետվությունը՝ այստեղ

Դիտվել է 20 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy