Home » սլայդ » Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հիմնավորված է. Հովիկ Աբրահամյան

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հիմնավորված է. Հովիկ Աբրահամյան

հովիկՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող ընկերությանը խորհրդատվական ծառայություն մատուցող «Դելոիդ ընդ տուշ» ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հետազոտության առաջին փուլի հաշվետվությունը։ Վարչապետն ընդգծեց, որ արդեն հստակ կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, և փոփոխության անհրաժեշտություն չկա։

 «Միաժամանակ հարցը քննարկել ենք ՀՀ նախագահի հետ և որոշել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,-ասաց նա։

 Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցի, ՀՀ քաղաքացիներին հուզում է ՀԷՑ-ի կառավարման հարցը։

 «Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին այս իրավիճակում հրամայական է դարձել ՀԷՑ-ում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդնումը, քանի որ «Ինտեր Ռաո» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու ՀԷՑ-ը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ՝ կառավարման համակարգի իրական բարելավման համար»,-շեշտեց ՀՀ վարչապետը։

Դիտվել է 68 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy