Էդ ցանկն ո՞վ է որոշել.Աբրահամյանը՝ սպորտի նախարարին

hovik-abrahamyan2-600x389ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց օրենսդարական մի  նախագիծ, ըստ որի` Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, համաշխարհային Ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով իր ղեկավարած կառույցին պետք է հատկացվեր 86 միլիոն 770 հազար դրամ: «Էս պարգևատրման գումարի չափն ո՞վ է որոշել»,- նախարարին հարց ուղղեց  վարչապետը Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան, Ղազարյանը նշեց, թե  չափը կապված է նրա հետ, թե տարվա ընթացքում քանի մեդալ են ստացել: «Ես առաջարկում եմ մի հատ էդ ցանկն անպայման նայել, էնքան հասարակական կազմակերպությունների անուններ եք տալիս, ես չգիտեմ՝ ինչի պիտի պարգևատրենք, եթե մեր սպորտսմեններին պիտի պարգևատրենք, հասկացանք: Ցանկը կնայի նախագահի աշխատակազմը, նոր կստորագրենք»,- հայտարարեց վարչապետը:

Կառավարության նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչ հկ-ների մասին է խոսքը: «Օրինակի համար՝ «Հայաստան մարզական միությունն» է, որ ևս հասարակական կազակերպություն է: Խոսքը ֆեդերացիաների մասին չէ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:  Դիտարկմանը, թե, փաստորեն, Հովիկ Աբրահամյանը դեմ է պարգևատրմանը՝ նախարարն արձագանքեց. «Դեմ չի, ո՞վ ասաց` դեմ ա»: Նա հրաժարվեց նշել, թե մարզիկներից որ մեկին որքան գումար է տրվելու, նույնիսկ մոտավորապես թիվ չկարողացավ նշել:

 

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով