Home » ՄԱՄՈՒԼ » էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել. Ալիկ Սարգսյանը Վովա Գասպարյանի մասին

էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել. Ալիկ Սարգսյանը Վովա Գասպարյանի մասին

10586690105_42967a3582_n«Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում գործող ոստիկանապետ Վովա Գասպարյանին վերաբերող հարցին ի պատասխան ասել է. «էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել»։ «Ես արդեն հոգնել եմ Էդ բաներից, հոգնել եմ»,–ասել Է Ալիկ Սարգսյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադի» որդուն և զարմիկին։ shamshyan.com–ն այս առիթով գրել Էր, որ նախկինում Էլ այդ անձինք հայտնվել են ինչ-որ պատմությունների մեջ, սակայն Ալիկ Սարգսյանը կոծկել Է գործը։ Մեր թղթակցի հարցին ճի՞շտ Է, որ ինքը Համբարձումյանի խնդրանքով գործ Է կոծկել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե չի հիշում, որ Արկադի Համբարձումյանն իրեն նման հարցով դիմած լինի»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 141 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy