Էդվարդ Նալբանդյանն իր հարցերը լուծել է ՌԴ միջոցով. «ՀԺ»

Էդվարդ Նալբանդյան Վիգեն Սարգսյան«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳ-ում կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի:

«Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»: Մամուլում  հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար:

Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար: Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Էդվարդ Նալբանդյանը  կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 135 անգամ
 


Այս թեմայով