Էդվարդ Նալբանդյանի պատասխանը` Ահմեդ Դավութօղլուին

agnՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել` նվիրված 2014թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը:

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` օրերս հայերին ուղղված կոչին, հարցրեց` ինչո՞ւ էին սպասում այս տարին, որպեսզի Դինքի սպանության վերաբերյալ հայտարարություն անեին, ինչպե՞ս բացատրել դա: «Ութ տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չցանկացան բացահայտել Դինքի սպանությունը: Այս նոր հայտարարության մեջ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է: Թուրքական իշխանությունները հնարավորություն ունեին օգտագործել պատմական առիթը հենց Դավութօղլուի ստորագրած արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Ավաղ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտել Ցեղասպանությունը և հայ ժողովրդի համար ոչ բարեկամական հայտարարություններ անել, որն ավելի խորացրեց անվստահությունը», նշեց Նալբանդյանը թուրքական կողմին ասելով` «Թոզ փչելով առաջ չես շարժվի: Մեկ առիթով Դավութօզլուին ասել եմ` փիլիսոփայությունից պետք է անցնել իրատեսական քայլերի»:

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով