Էդվարդ Նալբանդյանը «չորել» է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն

Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին«Հրապարակ» թերթը գրում է. «Էդվարդ Նալբանդյանը երեկ «չորել» է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի հետ նոր պայմանագրի հարցում կան որոշակի բարդություններ: «Եթե Սվիտալսկին կարծում է, որ սա ճնշման ձև է, սխալվում է: Մենք վարում ենք լավ բանակցություններ, մենք գոհ ենք 3 փուլերից, որոնք անցկացվել են: Ժամկետներ չեն դրվել: Բանակցություններից առաջ չենք կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք: Բայց մենք կանենք հնարավորինը, որ կարճ ժամկետներում ավարտվեն․․․ Իհարկե, կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին ասաց, որ կան բարդություններ… Բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, բարդություններ, որոնք բանակցող կողմերը պետք է փորձեն լուծել, բայց բանակցությունների ընթացքում չի եղել, որ կողմերից մեկը նման բան հայտարարի»,- ասել է նախարարը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 304 անգամ
 


Այս թեմայով