Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Արտգործնախարարներն անդրադարձել են նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:

 


Այս թեմայով