Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև

Վաղը՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ուկրաինա։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Կիևում կմասնակցի Սևծովյան տնտնեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այս թեմայով