Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Դավութօղլուի հետ

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Դավութօղլուի հետ

nalbandyan-davutogluՀայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևանում հանդիպում կունենան. այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդբվար Նալբանդյանը` հավելելով, որ քննարկվող թեմաների մասին կհայտնեն հանդիպումից հետո միայն:

«Մենք հանդիպում կունենանք Սևծովյան տնտեսական համագործակցության բոլոր անդամ պետությունների պատվիրակությունների հետ, այդ թվում` Թուրքիայի»,- ասաց Նալբանդյանը:

Դիտարկմանը, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը մշտապես կապում է արցախյան խնդրի հետ, Նալբանդյանը պատասխանեց, որ ինչպես հայությանը, այնպես էլ ամբողջ միջազգային հանրությանը հայտնի է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

«Թուրքիայի բոլոր փորձերը` կապելու դրանք այլ հարցերի հետ կամ առաջ քաշելու նախապայմաններ, ապարդյուն կլինեն»,- ասաց Նալբանդյանը:

Երևանում դեկտեմբերի 12-ին անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդական մի շարք միություններ բողոքի ակցիա էին կազմակերպել հյուրանոցի դիմաց:

Դիտվել է 18 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy