Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Ինչպես տեցեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաեւ աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ:

 


Այս թեմայով