Էդուարդ Շարմազանովին ու Գալուստ Սահակյանին մնում է հրաժարական տալ

ՇարմազանովԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ տապալեց ԱԺ աշխատանքները: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չի կարող շարունակել նիստը և այն ընդմիջեց կես ժամով: Արդեն մի քանի օր է նման լարված իրավիճակում է անցնում ԱԺ նիստերը: Պատգամավոր Փոստանջյանը այս կերպ փորձում է հանրության և գործող իշխանությունների ուշադրությունը սևեռել  երկրում տիրող իրավիճակի վրա:

Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրապես անկոտրուն է և իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձում է արդարություն հաստատաել: Պատգամավորը մեկ այլ բան ևս ապացուցեց` 131 պատգամավորներից նա միակն է, որ չի հարմարվում ստեղծված իրավիճակին:

Ցավալի էր նաև ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պահվածքը տեսնել: Սույն գործիչները անճարությունից ամեն անգամ անջատում են պատգտամավոր Փոստանջյանի խոսափողը: Փաստորեն միայն մեկ պատգամավոր կարողանում է խափանել ԱԺ աշխատանքները, իսկ ինչ կլիներ, եթե նրանք մի քանիսը  լինեին:

Հ.Գ. Շարմազանովին և Սահակյանին մնում է հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ ի տարբերություն իրենց Զարուհի Փոստանջյանը անկոտրուն կամք ունի և ՀՀԿ-ականների «դժոխային» օրերը կարծես դեռ առջևում են:

 

 


Այս թեմայով