Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում

շարմՔիչ առաջ ավարտված ՀՀկ ԳՄ նիստում քննարկվել են ինչպես ներկուսակցական, այնպես էլ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն ու մասնավորապես ԼՂ- հիմնախնդրին առնչվող հարցեր. Այս մասին նիստի ավարտից հետո լրագողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. մասնավորապես ԼՂ հարցին անդրադանալով, Էդուարդ Շարմազանովը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ըստ նրա ունի սեփական կարգավիճակի որոշման նույն իրավունքը, ինչ եվրոպական երկրի որևէ ժողովուրդ.<< Մեր նպատակն է փոխել ստատուս քվոն>>,-նշեց բանախոսը՝ հավելելով , որ դրա արդյունքում ԼՂ ժողովուրդը կկարողանա իրացնել իր իրավունքը:

Հարցին, թե խոսվում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպման մասին մինչև ընթացիկ տարվա ավարտը, Շարմազանովն ասաց, որ դեռ տարվա ավարտին բավական ժամանակ կա, և մեկ չէ, հնարավոր է ավելի շատ հանդիպումներ լինեն:

Հարցին, թե որքանով է հավանական առարկայական բանակցությունների մեկնարկը նման հանդիպումների ընթացքում, Շարմազանովը պատասխանեց. «Առարկայական բանակցությունները կախված են Ադրբեջանից, նրանց քաղաքական կամքից: Բացի այդ, Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը վերադառնալով Սանկտ Պետերբուրգից, սկսեց խոսել վստահության մեխանիզմերի չներդրման մասին: Սա Վիեննայի պայմանավորվածության կոպիտ խախտում է, Ադրբեջանը հետ է կանգնում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունից»:

Դիտվել է 174 անգամ
 


Այս թեմայով