Էդոն էլ քաշվավ.ԱԳՆ կկիսվի երկու մասի

էդվարդ նալբանդյան«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատասխանելով այն հարցին, թե Դաշնակցության համար դժվար չի՞ լինի աշխատել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ում հրաժարականն իրենք ժամանակին  պահանջում էին, դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանն ասել է. «Ենթադրում եմ, որ այդտեղ էլ են փոփոխություններ սպասվում»:

«ՉԻ» — Եթե հաշվի առնենք, թե սովորաբար ինչ են հասկանում դաշնակները «փոփոխություններ» ասելով՝ պետք է ենթադրել, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կիսվելու է: Լինելու է արտաքին նախարարություն եւ գործերի նախարարություն:

Կամ էլ արտգործնախարարությունում ստեղծվելու է նոր ստորաբաժանում՝ «Պահանջատիրության եւ ազգագրական երգի-պարի գլխավոր վարչություն», եւ վարչության պետի պաշտոնը տրվելու է Դաշնակցությանը:

Չնայած՝ հնարավոր է, որ «այդտեղ էլ են փոփոխություններ սպասվում» ասելով դաշնակցական պատգամավորը նկատի է ունեցել , որ այդ հարցում նույնպես Դաշնակցությունը կփոխի իր դիրքորոշումները եւ «ցյուրիխյան ուրացումը» կվերանվանի «ցյուրիխյան հերոսամարտ»:
Ամեն դեպքում՝ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ կանի, եթե «նավսյակի», բեղեր պահի եւ սովորի «Ելիր, դաշնակ Դրո» երգի բառերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 385 անգամ
 


Այս թեմայով