Էդմոն Մարուքյանի 31-ամյա վարորդին մահացած են գտել

Հոկտեմբերի 27-ին՝ 20:40-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է։

Այս թեմայով