«Զվարթնոց» օդանավակայանի էստակադան պետք է ապամոնտաժվի

zvartnoc-600x325 (1)«Զվարթնոց» օդանավակայանի էստակադան շատ վատ վիճակում է և պետք է ապամոնտաժվի: Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:

«Այսօրվա գործող օդանավակայանը լավագույններից է աշխարհում: Ոչ ոք թող չկասկածի, բայց դա մասնավոր շենք է, ու եթե սեփականատերն ուզում է այն զարգացնել, թող կլոր շենքի զբաղեցրած հողատարածքի չափով տարածք տան կողքից»,- ասաց նա՝ ավելացնելով, սակայն, որ  հին օդնավակայանը պատմամշակութային կառույց է, որը չքանդելու առաջարկով Երևանի ավագանիում ինքը վաղուց է հանդես եկել, սակայն չի ընդունվել:

« «Զվարթնոցի» հին շենքը պատմամշակութային արժեք է»,- ասաց Լ.Իգիթյանը:

Ասուլիսին մասնակից «Դվին» հյուրանոցի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն էլ իր հերթին ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության լավագույն կառույցներից մեկն է:

«Կարծում եմ` պետք է հին և նոր շենքերի միասնական շահագործման տարբերակներ գտնվեն: Սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը պետք է հասկանա, որ միայն համագործակցելով կարող է խնդիրներ լուծել»,- ասաց ճարտարապետը:

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով